
        
        - Yield: 2 ժամ անց
 - Prep Time: 20 minutes
 - Cook Time: 30 minutes
 
Ժելե “Ծիածան”
Բաղադրիչներ
- ժելե ելակի համով - 3 տուփ
 - ժելե կիվիի համով - 2 տուփ
 - խտացրած կաթ - 2 բանկա
 - ժելատին - 90գր
 
Քայլերի հաջորդականություն
- Ջրով բացում ենք ժելեները ըստ տուփի վրա նշված եղանակի:

 - Հարում ենք խտացրած կաթը:
250մլ եռման ջրով բացում ենք ժելատինը այնպես, որ գնդիկներ չառաջանան, ապա խառնում պատրաստի ժելատինը խտացրած կաթի հետ:

 - Խորը ամանի մեջ լցնում ենք կարմիր ժելեյի շերտը և տեղափոխում սառնարան 10-15 րոպեով:

 - Հանում ենք սառնարանից, վրան ավելացնում կաթնային ժելեի շերտը և կրկին տեղափոխում սառնարան 10-15 րոպեով:

 - Այնուհետև լցնում ենք կանաչ ժելեյի շերտը և կրկին տեղափոխում սառնարան 10-15 րոպեով:
Ավելացնում ենք նաև կաթնային ժելեի շերտը և թողնում սառնարանում պնդանա 10-15 րոպե:

 - Շերտերի նույն հերթականությամբ պատրաստում ենք ամբողջական "ծիածանը" և տաղափոխում սառնարան 2 ժամով վերջնական սառչելու:

 - Դե ինչ, կարելի է համտեսել:

 
Ժելե”Ծիածան”-ի ցանկացած շերտի գույնը կարելի է փոփոխել ըստ նախասիրության 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
Խնդրում եմ պատասխանեք ժելատինով տորթ զարդարելու նասադկաները որտեղից կարող ենք ձեռք բերել; Եվ ցուցադրեք զարդարման տեխնիկան: Նախապես շնորհակալ եմ:
Մոտ ապագայում սպասեք այդ տեղեկատվությունը մեր կայքում:
Անպայման կանդրադառնանք Ձեր հարցերին:
?
?shat hetaqrqir ER. Idk jelener@ vortexic karoxenq gnel?
Ժելեները վաճառվում են ցանկացած սուպերմարկետում 🙂
HETAQRQIRA
🙂
knereq es shat kuzenai imanal xtacrac kati poxaren karelie serucq ogtagorcel?
Ոչ, խտացրած կաթը չեք կարող փոխարինել 🙂
Nereceq isk im jelen inchu chsarec jrik mnac
Սիրելի Մերի, դա կարող է պայմանավորված լինել ջրի շատ քանակությամբ։ ։)