
        
        - Yield: Անմիջապես
 - Prep Time: 5 minutes
 - Cook Time: 10 minutes
 
Իտալական աղցան
Բաղադրիչներ
- եգիպտացորեն պահածոյացված - 340 գր
 - սունկ շամպինիոն պահածոյացված - 300 գր
 - վարունգ - 6 հատ
 - խոզապուխտ - 340 գր
 - սոխ կանաչ - 60 գր
 - մայոնեզ - 200 գր
 
Քայլերի հաջորդականություն
- Պահածոյացված սունկը կտրատում ենք։ Այնուհետև պահածոյացված եգիպտացորենի ջուրը թափում ենք և եգիպտացորենը լցնում աղցանամանի մեջ։

 - Խոզապուխտը ձողիկներով կտրատում ենք։

 - Այնուհետև նույն ձևով կտրում ենք նաև թարմ վարունգները և ավելացնում ենք կանաչ սոխի թևերը։

 - Այդ ամենը խառնում ենք, աղ անում և մայոնեզով համեմում։ Աղցանը պատրաստ է, բարի ախորժակ։

 
Այսպիսի աղցան հարմար է պատրաստել հատկապես այն ժամանակ, երբ ժամանակի խնդիր ունենք։ Արագ, համեղ և շատ հեշտ 🙂
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: