
        
        - Yield: Անմիջապես
 - Prep Time: 15 minutes
 - Cook Time: 15 minutes
 
” Լավաշ Ռոլլ”
Բաղադրիչներ
- լավաշ - 270 գր
 - պանիր մոցարելլա - 400 գր
 - խոզապուխտ - 300 գր
 - սոխ - 1 գլուխ
 - մաղադանոս - մի քանի ճյուղ
 - հազարի թերթեր - մի քանի ճյուղ
 - պանիր - 250 գր (Ռիկոտտա)
 - լոլիկ - 1 հատ
 
Քայլերի հաջորդականություն
- Եթե Ռիկոտտա պանիր չունենք, ապա կարող ենք այն ահա այս եղանակով պատրաստել:
Լավաշները կտրատում ենք և յուրաքանչյուրի վրա 1 ճ/գդ Ռիկոտտա քսում: Լցնում ենք մանր կտրատած խոզապուխտը, սոխը, կանաչին ու լոլիկը, ավելացնում ենք պանիրը (ցանկության դեպքում նաև հազարի թերթերը:)

 - Ռուլետանման փաթաթում ենք, դնում յուղաթղթապատ ձևամանի մեջ և եփում 10 րոպե 150 աստիճան տաքացրած ջեռոցում:

 - Ահա և վերջ: Ցանկության դեպում կարող ենք լավաշները մեջտեղից կտրել և փոքրացնել:

 
” Լավաշ Ռոլլ”-ը հատկապես կսիրեն Ձեր երեխաները 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
Lavashov ruleti baxadratoms karox eq nerkayacnel ete hnaravor e,,ev ete hnaravor e karox eq gyumrva qyalla baxadratoms grel?naxapes shnorhakalutyun