
        
        - Yield: 2 ժամ անց
 - Prep Time: 20 minutes
 - Cook Time: 5 minutes
 
Լցոնված ծովախեցգետնի ձողիկներ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Սոխը մանր կտրատում ենք։ Վրան լցնում ենք եռման ջուրը և 10 րոպե թողնում։ Այնուհետև ջուրը թափում ենք։ Դա արվում է այն նպատակով, որ սոխը դառը չլինի։
Ձուկը պատառաքաղով ճզմում ենք։ Հավի ձվերը անցկացնում ենք մանր քերիչով։

 - Միջուկի առաջին տարբերակի դեպքում սպիտակաձուկը, ձվերի կեսը և սոխը խառնում ենք և աղով ու պղպեղով համեմում։ Մայոնեզը լցնում ենք ու խառնում։
Միջուկի երկրորդ տարբերակի դեպքում բրինձն ու մնացած ձվերը խառնում ենք և աղով ու պղպեղով համեմում։ Լցնում ենք մայոնեզն ու խառնում։

 - Ծովախեցգետնի ձողիկը բացում ենք։ Վրան ենք լցնում միջուկը։ Ծովախեցգետնի ձողիկը զգուշորեն ծալում ենք։

 - Այնուհետև ձողիկները 1-2 ժամով դնում ենք սառնարանը։ Հետո սառնարանից հանում ենք և ոչ մեծ կտորների բաժանում։

 
Ինչպես նկատեցիք ծովախեցգետնի ձողիկներ լցոնելը այնքան էլ բարդ գործ չէ։ Լցոնելու համար կարող ենք ծովախեցգետնի հետ համահունչ ցանկացած տեսակի միջուկ պատրաստել 🙂
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: