
- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
Խնձորով դեսերտ
Բաղադրիչներ
- խնձոր - 300 գր
- թթվասեր - 100 գր
- թխվածքաբլիթ - 50 գր
- շաքարավազ - 1-2 ճ/գ
- դարչին - 1 պտղունց
Քայլերի հաջորդականություն
- Թխվածքաբլիթները վերածում ենք փշուրանման զանգվածի։

- Խնձորները կեղևահանում ենք ու բաժանում փոքրիկ խորանարդիկների։

- Թթվասերին ավելացնում ենք դարչինն ու շաքարավազը և հարում ենք։

- Թթվասերային զանգվածին ավելացնում ենք խնձորի խորանարդիկներն ու խառնում ենք։

- Դեսերտը լցնում ենք մատուցվող բաժակների մեջ։

- Դեսերտը պատում ենք թխվածքաբլիթների փշուրներով, իսկ ցանկության դեպքում նաև զարդարում թթվասերով։

Ստացվում է շատ համեղ, օգտակար ու քաղցրի պահանջը բավարարող դեսերտ։

Խնձորով դեսերտը շատ հարմար է արագ հյուրասիրության համար։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: