
        
        - Yield: Անմիջապես
 - Prep Time: 25 minutes
 - Cook Time: 20 minutes
 
Կարտոֆիլային ուտեստ սուլուգունի պանրով
Բաղադրիչներ
- կարտոֆիլ - 4-5 հատ
 - լոլիկ - 1 հատ
 - տաքդեղ կարմիր - 1 հատ
 - սոխ կանաչ - ըստ ճաշակի
 - սերուցք 30-35% յուղայնությամբ - 1 բաժակ
 - պանիր սուլուգունի - 80 գր
 - մշկընկույզ (мускатный орех) - 1/3 թ/գդ
 - պղպեղ սև - 1/3 թ/գդ
 - աղ - ըստ ճաշակի
 
Քայլերի հաջորդականություն
- Ջեռոցը 180 աստիճան տաքացնում ենք: Բանջարեղենը օղակ-օղակ բարակ կտրատում ենք, սերուցքը խառում աղի ու համեմունքների հետ, պանիրը՝ քերում:

 - Ջեռոցի տապակի մեջ շերտ-շերտ դնում ենք կարտոֆիլի կեսը, սոխը, տաքդեղի ու լոլիկի կեսը: Վրան ցանում ենք պանրի կեսը և լցնում սերուցքի կեսը: Հետո բոլոր շերտերը կրկնում ենք:

 - 10 րոպե թխում ենք 180 աստիճանում, ջերմությունը իջեցնում 150-160 աստիճան ու եփում ևս 15 րոպե:

 - Ահա և վերջ:

 
Մեր համեղ ուտեստը պատրաստ է: Եթե տանը սուլուգունի չկա, կարող եք փորձել նաև ուրիշ տեսակի պանրով 🙂
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: