
        
        - Yield: Անմիջապես
 - Prep Time: 15 minutes
 - Cook Time: 45 minutes
 
Կարտոֆիլը սնկով
Բաղադրիչներ
- կարտոֆիլ - 8 հատ
 - սունկ շամպինիոն - 400գր
 - սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 300մլ
 - սխտոր - 3 հատ
 - մաղադանոս - 1 կապոց
 - ձիթայուղ - 5ճ/գդ
 - աղ ծովի - ըստ ճաշակի
 - պղպեղ սև - ըստ ճաշակի
 
Քայլերի հաջորդականություն
- Լվանում, կեղևազրկում ու կտրատում ենք կարտոֆիլը կլոր շերտերով:

 - Ապա բարակ շերտերով կտրատում ենք սունկը:

 - Տապակի մեջ լցնում ենք կտրատված կարտոֆիլը, ավելացնում աղը, սև պղպեղը և տապակում ձիթայուղի մեջ 10 րոպե, ապա ավելացնում ենք մանր կտրատված սխտորն ու սերուցքը (այնքան, որ ծածկի կարտոֆիլի շերտը) և տապակում ևս 5 րոպե, մինչև սերուցքի խտանալը:

 - Առանձին տապակի մեջ լցնում ենք 1ճ/գդ ձիթայուղ և տապակում ենք սունկը:
Տապակած կարտոֆիլը լցնում ենք ձևամանի մեջ, ավելացնում պատրաստի սունկը, մանր կտրատված մաղադանոսը և դնում ջեռոցը 20-30 րոպե 180 աստիճանում:

 - Պատրաստի ուտեստը հանում ենք ջեռոցից և մատուցում:

 
Կարտոֆիլը սնկով շատ հագեցնող է, հեշտ պատրաստվող և կարող է հրաշալի լուծում հանդիսանալ երեկոյան ընթրիքի համար, երբ չեք կողմնորոշվում ինչ պատրաստել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
Gerazancum eq amen chashak, bravo!
knereq serucq@ smerani masina xosq@?
Սերուցք – сливки- կաթի սեր (ժողովրդական լեզվով)
Բարձր յուղայնությամբ կաթնամթերք է, վաճառվում է բոլոր սուպերմարկետներում և խոշոր խանութներում: Կոնկրետ այս բաղադրատոմսում կարող եք փոխարինել կաթի և կարագի խառնուրդով: 🙂
knereq serucq@ vorn e?
Սերուցք՝ ռուսերեն ”сливки”, այլ կերպ ասած կաթի սերը:
shnorhakalutyun
Խնդրեմ 🙂
verjum dzer nkari mej kanachin bacakayum e
Բարև Ձեզ, կանաչին ըստ ճաշակի եք ավելացնում, մենք ավելի քիչ ենք օգտագործել 🙂
Barev Dzez, isk smetan chem karox ogtagorcel?
Սիրելի Հասմիկ, այդպես ուտեստի համային առանձնահատկությունը կկորչի։ ։)
Վրան կարելի է տարածել քերած դեղին պանիր, նոր եփել ջեռոցում: Պանիրը հալվում է ու կարմրում, ստացվում է ավելի գեղեցիկ ու համեղ: