
- Yield: անմիջապես
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 60 minutes
Կեֆիրով ապուր
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Նախապատրաստում ենք ճակնդեղը:
Ճակնդեղը լավ լվանում ենք, դնում ջրով լի կաթսայի մեջ և եփում այնքան, որ այն փափուկ դառնա ու հնարավոր լինի հեշտությամբ ծակել պատառաքաղով կամ դանակով: Դա սովորաբար տևում է 40 րոպե: Եփած ծակնդեղը հովացնում ենք՝ իջեցնելով սառը ջրի մեջ: Չորացնում ենք ու կեղևահանում: Կտրտում ենք մանր խորանարդիկներով: - Նախապատրաստում ենք վարունգը:
Վարունգն ողողում ենք գոլ ջրով: Դնում ենք տախտակին, կտրում երկու ծայրերը, կեղևահանում, որ դառնությունը չփոխանցի աղցանին: Մաքրած բանջարեղենը կտրտում ենք ոչ մեծ խորանարդիկներով՝ նույն չափի, ինչ ճակնդեղը: - Մարինացնում ենք վարունգն ու կաղամբը:
Մանրացված ճակնդեղն ու վարունգը լցնում ենք խոր ամանի մեջ, վրան մի քիչ խնձորի կամ գինու քացախ լցնում, խառնում ու թողնում, որ թրմվի 7-10 րոպե՝ մինչ կպատրաստենք մյուս բաղադրիչները: - Նախապատրաստում ենք ձուն:
Ձվերը 10-12 րոպե խաշում ենք, սառը ջրում հովացնում: Սպասում ենք՝ լրիվ հովանան, հետո միայն հանում ջրից: Կեղևահանում ենք ու խորանարդաձև կտրտում: - Նախապատրաստում ենք բողկը:
Բողկը մաքրում ենք, կտրում ծայրերը և կտրտում բարակ կիսալուսնաձև կամ ձողաձև կտորներով: - Նախապատրաստում ենք երշիկը:
Եփած երշիկը կտրտում ենք կամայական չափսի ոչ մեծ կտորներով: Նրբերշիկ օգտագործելու դեպքում նախապես պետք է եփել: Նախապատրաստում ենք կանաչ սոխն ու սամիթը:
Կանաչ սոխն ու սամիթը լավ լվանում ենք գոլ ջրով, թափահարում: Շատ մանր կտրտում ենք: - Խառնում ենք բաղադրիչները:
Այժմ վերադառնանք վարունգին ու ճակնդեղին՝ քամելով ավելորդ հյութն ու քացախը: Հետո նույն ափսեի մեջ ավելացնում ենք ձուն, բողկը, երշիկը և կանաչ սոխն ու սամիթը, աղ ու պղպեղ ենք անում՝ ըստ ճաշակի և ավելացնում սառեցված կեֆիրը: - Ահա և վերջ. մատուցում ենք թարմացնող ամառային ապուրը:

Շատ առողջարար ու հագեցնող ապուր՝ կեֆիրով: Հոգ ենք տանում մեր ընտանիքի մեծ ու փոքր անդամների մասին:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: