
- Yield: 15 րոպե անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 35 minutes
Հավի մսով և բանջարեղենով ռուլետ
Բաղադրիչներ
- հավի կրծքամիս - 2 հատ
- սխտոր - 2 պճեղ
- գազար - 1 հատ
- սունկ շամպինիոն - 100 գր
- լոլիկ - 1 հատ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Հավի կրծքամսերը 2 հավասար բարակ մասերի ենք բաժանում, իսկ մնացած բոլոր բաղադրիչները բլենդերում մանրացնում:

- Ստացված միջուկը լցնում ենք հավի կրծքամսերի վրա, փաթաթում ենք և փայտիկով ամրացնում:

- Հանում ենք փայտիկներն ու ռուլետները զգուշությամբ փաթաթում յուղաթղթի մեջ: Թխում ենք նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում 30-35 րոպե:

- Ահա և վերջ:

Համեղ ու շատ յուրահատուկ ռուլետ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: