
Հավի մսով ու բանջարեղենով կուսկուս
Բաղադրիչներ
- կուսկուս - 500 գր
- հավի փափկամիս - 300 գր
- սոխ - 100 գր
- գազար - 100 գր
- աղ - 1/2 թ/գ
- դարչին՝ աղացած - 1/5 թ/գ
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- բուսայուղ
Քայլերի հաջորդականություն
- Կուսկուսը նախապես լցնում ենք եռացրած ջրի մեջ ու 5 րոպե թողնում։ Սոխը մաքրում ու մանր կտրատում ենք։

- Գազարը մաքրում ենք ու մանր քերիչով անցկացնում։

- Հավի փափկամիսը խորանարդաձև կտրատում ենք։

- Բուսայուղը լցնում ենք կաթսայի մեջ և սոխը մոտ 3 րոպե շարունակ խառնելով տապակում ենք։

- Ավելացնում ենք գազարն ու մոտ 3 րոպե տապակում ենք։

- Ավելացնում ենք հավի միսը և մոտ 15 րոպե տապակում ենք։

- Լցնում ենք 500 մլ ջուրն ու հասցնում եռման աստիճանի։
Ապա ավելացնում ենք աղը, պղպեղն ու դարչինը և խառնում ենք։

- Լցնում ենք կուսկուսն ու խառնում ենք։

- Անմիջապես փակում ենք կափարիչով, հանում ենք կրակի վրայից ու 5-7 րոպե թողնում ենք, որ հանգստանա։
Կուսկուսը պատառաքաղի օգնությամբ լավ փխրեցնում ենք։

- Մատուցելիս զարդարում ենք կանաչիով։

Կուսկուսն արաբական խոհանոցի ամենահայտնի ուտեստներից է։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: