
- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
Հավով ու բանջարեղենով աղցան
Բաղադրիչներ
- հավի կրծքամիս - 400 գր
- ոլոռ կանաչ պահածոյացված - 320 գր
- պղպեղ բուլղարական - 1 հատ
- վարունգ - 2 հատ
- մայոնեզ - 200 գր
- սոխ - ըստ ճաշակի
- վարունգ մարինացված - 3 հատ
- եգիպտացորեն պահածոյացված - 320 գր
Քայլերի հաջորդականություն
- Հավի կրծքամիսը եփում ենք։

- Հավի կրծքամիսը խորանարդաձև կտրատում ենք։

- Սոխը մանր կտրատում ենք։

- Մարինացված վարունգը խորանարդաձև կտրատում ենք։

- Թարմ վարունգը նույնպես խորանարդաձև կտրատում ենք։

- Աղցանամանի մեջ լցնում ենք պահածոյացված կանաչ ոլոռը, եգիպտացորենն ու մանր կտրատած բուլղարական պղպեղը։

- Այնուհետև ավելացնում ենք հավի կրծքամիսը, սոխն ու վարունգները և համեմում ենք աղով։

- Ավելացնում ենք մայոնեզն ու լավ խառնում ենք։

- Համեղ աղցանը պատրաստ է։

Հավի մսով ու բանջարեղենով աղցանը թեթև, բայց միևնույն ժամանակ շատ հագեցնող է։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: