
        
        - Yield: 1 օր անց
 - Prep Time: 30 minutes
 - Cook Time: 30-35 minutes
 
Հնդկական աղանդեր Rasgulla
Բաղադրիչներ
- կաթ - 1լ
 - հյութ կիտրոնի - 2-3 ճ/գդ
 - շաքարավազ - 150 գր
 - ջուր - 350 մլ
 
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք «պանիր»-ը:
Կաթսայի մեջ ենք լցնում 1 լ կաթը և եռացնում: Անընդհատ խառնելով՝ ավելացնում ենք 2-3 ճ/գդ կիտրոնահյութը:

 - Մի քանի րոպե հետո, «պանիրն» ու շիճուկն առանձնանալու են:

 - Զանգվածը մաղով անցկացնում ենք և հոսող տաք ջրի տակ լվանում, ինչից հետո թանզիֆը (մարլյան) կապում ենք և զանգվածը լավ սեղմում, որպեսզի ավելորդ հեղուկը դուրս գա:

 - «Պանիրը» փշրում ենք և լավ հունցում, որպեսզի համասեռ դառնա:

 - Ձեռքերով ընկույզի չափ գնդիկներ ենք անում. գնդիկները պետք է լինեն հարթ, կլոր՝ առանց ճաքերի:

 - Այժմ պատրաստում ենք օշարակը: Կաթսայի մեջ լցնում ենք 1/3 մլ ջուրը և ավելացնում ենք շաքարավազը:

 - Զանգվածն, անընդհատ խառնելով, հասցնում ենք եռման աստիճանի և մոտ 5 րոպե եռացնում:

 - Գնդիկներն ընկղմում ենք եռացող օշարակի մեջ, բայց լցնելուց պետք է հաշվի առնել, որ վերջիններս չափերով 2-3 անգամ մեծանալու են: Կափարիչով ծածկում ենք և 10-15 րոպե եփում: 10 րոպե հետո ահա այսպիսի տեսարանի ականատես կլինենք:

 - Այժմ այդ կաթսան դնում ենք սառը ջրի մեջ, կափարիչով ծածկում և այդպես թողնում մոտ 24 ժամ, որպեսզի գնդիկները օշարակը ներծծեն:

 - Այսպիսի տեսք ունեն գնդիկները:

 - Ահա և վերջ:

 
Նման հնդկական աղանդեր անպայման արժե փորձել:
Ի դեպ, կարող եք գնդիկները թաթախել նաև մուրաբայի կամ մրգային օշարակի մեջ, որպեսզի ավելի գունագեղ լինեն 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
Barev dzez jri 1/3 masy ogtagorcecinq, bayc chaskaca en mnacac masy inch petq e arvi. Shnorhakalutyun
Սիրելի Նառա, ըստ այս բաղադրատոմսի, օգտագործում ենք 1/3 լ ջուր, այն է՝ մոտ 350 մլ (այսինքն՝ 1.5 բաժակից քիչ ավելի): 🙂