
Ծաղկակաղամբով աղցան
Բաղադրիչներ
- կաղամբ (ծաղկակաղամբ) - 500 գր
- սոխ - 50 գր
- վարունգ - 1 հատ
- սամիթ - 1 կապ
- հավի փափկամիս - ըստ ճաշակի
- Սոուսի համար՝
- մայոնեզ - 70 գր
- թթվասեր - 70 գր
- սոյայի սոուս - 1 ճ/գ
- աղ - ըստ ճաշակի
- աղացած սև պղպեղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն

- Ծաղկակաղամբը զգուշորեն լվանում ու մանր կտրատում ենք։

- Սոխը, սամիթն ու վարունգը նույնպես մանր-մանր կտրատում ենք։

- Այժմ պատրաստում ենք սոուսը, որի համար բոլոր բաղադրիչները լցնում ենք առանձին տարայի մեջ ու խառնում ենք՝ վերածելով միասեռ զանգվածի։

- Աղցանի բաղադրիչներին ցանկության դեպքում ավելացնում ենք մանր կտրատած հավի եփած փափկամիս։ Այդպես այն ավելի հագեցնող է լինում։
- Աղցանին ավելացնում ենք սոուսն ու համեմում աղով և պղպեղով։

- Աղցանը պատրաստ է։ Վայելում ենք։

Գիտե՞ք որ ծաղկակաղամբը կարելի է ուտել նաև հում վիճակում։ Այդպես այն շատ ավելի օգտակար է։ Իսկ երբ աավելացնում ենք մի քանի այլ բաղադրիչ ու համեմում սոուսով, այն դառնում է նաև շատ համեղ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: