
- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 20 minutes
Ձուն լավաշի մեջ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Սամիթը մանր կտրատում ենք։

- Կանաչ սոխը կտրատում ենք։

- Պանիրը մանր խորանարդներով կտրատում ենք։

- Կարտոֆիլը խորանարդաձև կտրատում ենք։

- Ձվերը աղի և պղպեղի հետ հարում ենք։ Ապա ավելացնում ենք ձիթայուղն ու խառնում:

- Ավելացնում ենք սերուցքը։

- Այնուհետև ավելացնում ենք կանաչին և հարում։

- Լցնում ենք պանիրն ու խառնում։

- Լավաշը քառակուսաձև կտրատում ենք։ Ի դեպ, լավաշ կարող ենք պատրաստել նաև ինքնուրույն՝ հետևյալ բաղադրատոմսով:

- Լավաշները տեղափում ենք ձևամանի մեջ։

- Այնուհետև լավաշների մեջ ենք լցնում կարտոֆիլը, որից հետո վրան ենք լցնում ձվով զանգվածը։

- Թխում ենք 20 րոպե` նախապես մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցում։

- Թխվելուց հետո ձևամաններից հանում ենք, տեղափոխում ենք մատուցարանի մեջ և «Լեչո»-ի (պահածոյացված լոլիկ) կամ այլ պահածոյացված բանջարեղենի հետ մատուցում։ Բարի ախորժակ։

Եթե ժամանակ ունենք, կարող ենք լավաշի փոխարեն բլիթներ օգտագործել, բայց այդ դեպքում արդեն միջուկը շատ չպետք է լցնենք, որ բլիթները ծանրությունից չպատռվեն 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: