
        
        - Yield: Անմիջապես
 - Prep Time: 15 minutes
 - Cook Time: 15 minutes
 
Ձվով մկներ
Բաղադրիչներ
- ձու - 3 հատ
 - պանիր - 50 գր
 - սխտոր - 1 պճեղ
 - մայոնեզ - ըստ ճաշակի
 - հազարի թերթեր - ըստ ճաշակի
 - բողկ - ըստ ճաշակի
 - պղպեղ սև հատիկավոր - ըստ ճաշակի
 - սամիթ - 1-2 ճյուղ
 
Քայլերի հաջորդականություն
- Ձվերը խաշում ենք և 2 մասի բաժանում: Դեղնուցները մանրացնում ենք, ավելացնում քերած պանիրը, ճզմած սխտորն ու մայոնեզը և լավ խառնում ենք: Միջուկը լցնում ենք ձվերի մեջ: Այնուհետև շարում ենք հազարի թերթը և վրան դնում ձուն:

 - Բողկը կտրում ենք և ձևավորում մկների ականջներն ու պոչը: Այնուհետև պղպեղով պատրաստում ենք աչքերը և քիթը (որպես քիթ կարող ենք նաև կարմիր ձկնկիթ օգտագործել): Սամիթը կտրատում ենք և ձևավորում մեր մկնիկի բեղիկները 🙂

 - Ահա և վերջ:

 
Զատիկին շատ գեղեցիկ կդիտվեն ձվով այս ուրախ մկնիկները 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: