
        
        - Yield: Անմիջապես
 - Prep Time: 30 minutes
 - Cook Time: 15-25 minutes
 
Մանթի “Գազարներ”
Բաղադրիչներ
- ալյուր - 1,5 բաժակ
 - գազար - 120 մլ (հյութ)
 - կաղամբ - 300 գր
 - աղ - ըստ ճաշակի
 - լոբի հատիկավոր - 100 գր
 - հյութ լոլիկի - 70 մլ
 - սոյայի սոուս - 1,5 ճ/գդ
 - սամիթ
 
Քայլերի հաջորդականություն
- Լոբին մի քանի ժամ ջրում թրջում ենք, իսկ ավելի լավ կլինի գիշերը ջրում թողնենք,
առավոտյան ջուրը փոխենք և եփենք` մինչև պատրաստ լինի։ Կաղամբը մանր կտրատում ենք։

 - Թավայի մեջ ենք լցնում լոլիկի հյութը, սոյայի սոուսը, ավելացնում ենք կաղամբը
և խառնում ենք։

 - Այնուհետև կափարիչով ծածկում ենք և թույլ կրակի վրա շոգեխաշում` մինչև պատրաստ լինի։ Այնուհետև ավելացնում ենք եփած լոբին, աղ ենք անում և խառնում։ Մանթիների միջուկը պատրաստ է։

 - Պատրաստում ենք խմորը։ Ալյուրը մաղում ենք և աղի հետ խառնում։ Գազարի հյութը
հասցնում ենք եռման աստիճանի, ալյուրի մեջ փորվածք ենք անում և լցնում ենք
գազարի հյութը։

 - Խմոր ենք հունցում, ծածկում և 30 րոպեով հանգիստ թողնում։

 - Այնուհետև խմորը 3 հավասար մասերի ենք բաժանում։

 - Խմորի յուրաքանչյուր մասը շրջանաձև գրտնակում ենք:

 - 4 հավասար մասերի բաժանում։

 - Միջուկը դնում ենք խմորի ծայրամասում:

 - փաթաթում ենք և ծայրերը ամրացնում (ցանկության դեպքում գազարի պես ենք փաթաթում)։

 - Նշված բաղադրիչներից 12 հատ մանթի է ստացվում։ Մանթիները գոլորշու վրա եփում ենք։

 - Պահքի մանթիները  ձևավորում ենք կանաչիով և մատուցում տաք վիճակում` սոյայի սոուսի հետ։
Բարի ախորժակ։

 
Կարող ենք տարբեր միջուկներով մանթի պատրաստել, կարևորն այն է, որ մթերքներն իրար հետ համադրելի լինեն 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
entire ampayman kpocem eselem pahqi mej
Փորձեք և կիսվեք մեզ հետ Ձեր պատրաստածի նկարներով 🙂