
Մարմարե կեքս
Բաղադրիչներ
- ձու - 4 հատ
- վանիլին - 1 պտղունց
- փխրեցուցիչ - 1 թ/գ
- կակաոյի փոշի - 30 գր
- շաքարավազ - 170 գր
- ալյուր - 170 գր
- բուսայուղ - 125 մլ
Քայլերի հաջորդականություն
- Ձուն լավ հարում ենք շաքարավազի ու վանիլինի հետ: Ապա ավելացնում ենք ալյուրը, փխրեցուցիչն ու զգուշորեն խառնում:

- Ավելացնում ենք բուսայուղն ու շարունակում խառնել, մինչև միասեռ զանգված ստացվի:

- Խմորի 2/3 մասը լցնում ենք բուսայուղով պատված ձևամանի մեջ:

- Մնացած խմորին ավելացնում ենք կակաոյի փոշի, լավ խառնում ենք ու լցնում սպիտակ խմորաշերտի վրա:

- Այնուհետև փայտիկով նախշեր ենք անում:

- Կեքսը եփում ենք մոտ 45 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Կեքսը հանում ենք ջեռոցից և ցանկության դեպքում վրան շաղ ենք տալիս շաքարի փոշի:

Բարի վայելում:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: