
        
        
        Մուսս սև հաղարջով
Բաղադրիչներ
- հաղարջ սև - 200 գր
 - շաքարավազ - 100-150 գր
 - սպիտակաձավար - 4 ճ/գ
 - ջուր - 0,5 լ
 
Քայլերի հաջորդականություն
-  Հաղարջը լցնում ենք կաթսայի մեջ, ապա ավելացնում ենք 1 բաժակ ջուր, որից հետո մաղով անցկացնում ենք։

 - Ստացված հյութին ավելացնում ենք շաքարավազը, որի չափը պայմանավորված է ձեր ցանկությամբ։ Ավելացնում ենք ևս 1 բաժակ ջուր, հասցնում ենք եռման աստիճանի և ավելացնում ենք սպիտակաձավարը։ Եփում ենք այնքան, մինչև պնդանա։

 - Ստացված զանգվածը թողնում ենք, որ սառչի։ Այնուհետև հարում ենք այնքան, մինչև պնդանա։

 - Մուսսը պատրաստ է։ Լցնում ենք դեսերտի համար նախատեսված բաժակների մեջ և պահում ենք սառնարանում։

 
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: