
        
        - Yield: Անմիջապես
 - Prep Time: 20-25 minutes
 - Cook Time: 15-20 minutes
 
Մսով ”Հյուսքեր”
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Սոխը կիսաշրջաններով կտրատում ենք։

 - Միսը 0,5-1 սմ լայնությամբ կտորներով կտրատում ենք։

 - Յուրաքանչյուր կտորի վրա 2 ուղղահայաց կտրվածք ենք անում` վերևից 1 սմ բաց թողնելով։ Հյուսում ենք և եզրը ատամի փայտիկով ամրացնում։

 - Սոխը լցնում ենք ամանի մեջ և մի քիչ ձեռքերով տրորում ենք։ Ավելացնում ենք «հյուսքերը», մանանեխը, աղն ու պղպեղը։ Այնուհետև 1/2 կիտրոնը ճզմում ենք խառնուրդի մեջ։

 - Ձեռքերով լավ խառնում ենք։ 30-60 րոպե թողնում ենք, որպեսզի մարինացվի։

 - Յուրաքանչյուր հյուսքը բոլոր կողմերից թաթախում ենք ալյուրի մեջ։ Տապակը բուսայուղով լավ տաքացնում ենք, այնուհետև տեղափոխում հյուսքերը և ուժեղ կրակի վրա 2-3 րոպե տապակում ենք։
Հյուսքերը շրջում ենք և հակառակ կողմից ևս 2-3 րոպե տապակում։

 - Այնուհետև կրակի տակն իջեցնում ենք և մի քանի րոպե տապակում մինչև միսն ամբողջությամբ եփվի։

 
Ատամի փայտիկները մսով հյուսքերի վրայից հանում ենք։ Այս ուտեստը կարող ենք մատուցել ցանկացած խավարտի հետ 🙂
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: