
        
        - Yield: 10 րոպե անց
 - Prep Time: 30 minutes
 - Cook Time: 45-55 minutes
 
Մսով և սնկով խորտիկ
Բաղադրիչներ
- միս տավարի (աղացած) - 800-900 գր
 - սոխ - 1 գլուխ
 - տաքդեղ կարմիր - 1 հատ
 - հաց սպիտակ - 3 կտոր (տոստի)
 - սոյայի սոուս - 1 ճ/գդ
 - սունկ շամպինիոն - 200 գր
 - բուսայուղ - 2ճ/գդ
 - կետչուպ - 2 ճ/գդ
 - սխտոր - 2-3 պճեղ
 - աղ - ըստ ճաշակի
 - պղպեղ սև - ըստ ճաշակի
 - կաթ
 
Քայլերի հաջորդականություն
- Սոխն ու կարմիր տաքդեղը մանր կտրատում ենք։ Միջին կրակի վրա թավայում բուսայուղ ենք տաքացնում։ Ավելացնում ենք սոխը և 2-3 րոպե խառնելով տապակում։ Այնուհետև լցնում ենք տաքդեղը և ևս 5 րոպե տապակում։

 - Թրջում ենք հացը կաթի մեջ, նախապես հեռացնելով կողքի չոր մասերը: Բանջարեղենը լցնում ենք մսի վրա, ավելացնում ենք կաթի մեջ թրջած հացը, աղը, պղպեղը, սոյայի սոուսը, կետչուպն ու լավ խառնում։

 - Սունկը շերտերով կտրատում ենք և միջին կրակի վրա բուսայուղի մեջ 2-3 րոպե տապակում, մինչև փափկի։ Թավայի մեջ ենք ավելացնում մանր կտրատված սխտորը և ևս 0,5 րոպե տապակում։

 - Փայլաթիթեղով պատած ձևամանի մեջ ենք դնում ֆարշի կեսը, մի փոքր փորվածք ենք անում և սունկը լցնում։

 - Վրայից ծածկում ենք ֆարշի մյուս կեսով։ Ձևամանը տեղափոխում ենք մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և 45-55 րոպե եփում։ Եթե վերևամասը սկսում է այրվել, փայլաթիթեղով ծածկում ենք։ Պատրաստի ուտեստը սենյակային ջերմաստիճանում 10 րոպե հանգիստ ենք թողնում, այնուհետև կտրում և մատուցում։
Բարի ախորժակ։

 
Այս բաղադրատոմսում հում սունկի փոխարեն կարելի է օգտագործել նաև մարինացված սունկ: Բաղադրիչները նախատեսված են 6 չափաբաժնի համար 🙂
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: