
        
        - Yield: 4 ժամ անց
 - Prep Time: 5-10 minutes
 - Cook Time: 30 minutes
 
Նարնջով ժելե
Բաղադրիչներ
- ջուր - 300 մլ
 - շաքարավազ - 150 գր
 - դարչին - 1 ձողիկ
 - նարինջ - 0,5 հատ (կեղև)
 - աստղային անիսոն - 3 հատ
 - հյութ նարինջի - 600 մլ (թարմ քամած)
 - հյութ կիտրոնի - 1 ճ/գդ
 - ժելատին - 15 գր
 
Քայլերի հաջորդականություն
Նշված բաղադրիչներից 4-6 չափաբաժին է ստացվում։
- Կաթսայի մեջ ենք լցնում համեմունքները, շաքարավազը և նարնջի կեղևը։ Ավելացնում ենք ջուրը։

 - Դնում ենք կրակի վրա և եփում այնքան, մինչև շաքարավազը լուծվի։ Կրակի վրայից վերցնում ենք և մի կողմ դնում։
Ժելատինի վրա 200 մլ ջուր ենք լցնում, և թողնում ենք ուռչի։

 - Դնում ենք կրակի վրա, և անընդհատ խառնելով, հասցնում ենք եռման աստիճանի։ Չենք եռացնում։
Ժելատինային խառնուրդը, քամած օշարակը, մնացած նարնջի հյութն ու կիտրոնահյութը խառնում ենք իրար։
Լցնում ենք բաժակների մեջ։

 - Մոտ 4 ժամով տեղափոխում ենք սառնարանը, որպեսզի սառչի։ Մատուցում ենք։

 
Նարնջով ժելե պատրաստելը հատկապես հարմար է ձմռանը, երբ ավելի շատ համեղ նարինջներ կարող եք գտնել։ Այս ժելեն կարող եք ցանկացած տեսակի մրգերով պատրաստել, բացի անանասից, քանի որ, այն չի թողնում, որ ժելեն սառչի 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
ԿՆԵՐԵՔ ԻՍԿ ԱՍՏՂԱՅԻՆ ԱՆԻՍՈՆ ԻՆՉԱ ԻՆՉ ՏԵՍՔ ՈՒՆԻ?
Բարև Ձեզ, աստղի տեսք ունի և պինդ կազմություն 🙂