
Նրբաբլիթներ սնկով և պանրով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Խմորիչն ակտիվացնելու համար այն շաքարավազի հետ լուծում ենք տաք ջրում, խառնում ենք ու թողնում 10 րոպե: 10 րոպե հետո խմորիչով լուծույթի մեջ լցնում ենք տաքացրած կաթը, ավելացնում մաղած ալյուրն ու փխրեցուցիչը: Խառնում ենք այնքան, մինչև որ ստացվում է համասեռ, ջրիկ խմոր: Թողնում ենք 20 րոպե:

- Պատրաստում ենք միջուկը: Սոխը թեթևակի տապակում ենք, ավելացնում կտրատած շամպինիոնները և աղ ու պղպեղ ենք ցանում: Տապակում ենք 15 րոպե, մինչև որ սնկերի հեղուկը գոլորշիանա:

- Պանիրը մանր քերիչով քերում ենք:

- Թավան առանց բուսայուղելու լավ տաքացնում ենք: Կենտրոնում լցնում ենք 2.5 ճ/գդ խմոր: Տապակում ենք այնքան, մինչև նրբաբլիթը դառնա ծակոտկեն, իսկ մակերևույթը չոր լինի: Բլիթի ծայրերը զգուշորեն առանձնացնում ենք, թավայից հանում և դնում սրբիչի վրա (քանի դեռ տաք են, իրար վրա չենք շարում): Այսպես թխում ենք ամբողջ խմորը: Հակառակ կողմը շատ կարմրած չպետք է լինի, ուստի անընդհատ հետևում ենք կրակի ուժգնությանը: Բլիթները շատ բարակ կամ շատ հաստ չպետք է լինեն:

- Նրբաբլիթի կենտրոնում դնում ենք 1 ճ/գդ սնկով միջուկ:

- Վրան քերած պանիր ենք լցնում:

- Բլիթի ծայրերը մի կողմից գրեթե մինչև կենտրոն ամրացնում ենք:

- Հետո վրա ենք բերում ու ամրացնում երկրորդ ու երրորդ կողմից: Եզրերը լավ սոսնձվում են, եթե թավայի մեջ շատ չեն չորացել:

- Ահա այսպիսի բլիթ է ստացվում: Նույն եղանակով լցոնում ենք բոլոր նրբաբլիթները, շարում ենք տապակի մեջ և 10 րոպե եփում 180 աստիճան տաքացրած ջեռոցում, որպեսզի պանիրը հալչի:

- Մատուցում ենք թթվասերի հետ: Անուշ լինի:

Շատ համեղ նրբաբլիթներ , որոնք կարելի է լցոնել թե՛ սնկով կամ մսով, թե՛ բանջարեղենով կամ ժուլիենով, թե՛ բրնձով կամ կաղամբով…մի խոսքով, ինչով որ կամենաք 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: