
        
        
        Նրբերշիկ՝ շերտավոր խմորի մեջ
Բաղադրիչներ
- նրբերշիկ - 200 գր
 - պատրաստի շերտավոր խմոր - 200 գր
 - ձու - 1 հատ (դեղնուց)
 
Քայլերի հաջորդականություն
- Նրբերշիկները բաժանում ենք մասերի այնպես, որ ստացվեն հավասար բարակ շերտեր: 1 նրբերշիկից պետք է ստանալ 4 շերտ:

 - Շերտավոր խմորը բաժանում ենք մի քանի մասի ու վրան դեղնուց քսում: Ապա՝ նրբերշիկները տեղավորում ենք խմորի վրա:

 - Նրբերշիկներով խմորը փաթաթում ենք, ծայրերն ամրացնում, որից հետո դեղնուց ենք քսում:

 - Եփում ենք 25-30 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում, մինչև ոսկեգույն դառնան:

 
Ցանկության դեպքում կարելի է փոխել միջուկը՝ նրբերշիկի փոխարեն օգտագործելով խնձոր:
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: