
        
        - Yield: 30 րոպե անց
 - Prep Time: 25 minutes
 - Cook Time: 25 minutes
 
Շերտավոր խմորով կարկանդակներ մսային միջուկով
Բաղադրիչներ
- միս տավարի (աղացած) - 450 գր
 - սոխ - 1 գլուխ
 - սխտոր - 2 պճեղ
 - կարտոֆիլ - 250 գր (խյուս)
 - պատրաստի շերտավոր խմոր - 500 գր
 - աղ - ըստ ճաշակի
 - պղպեղ սև - ըստ ճաշակի
 - բուսայուղ - տապակելու համար
 - ձու - 1 հատ
 
Քայլերի հաջորդականություն
- Սոխն ու սխտորը մանր կտրատում ենք: Սոխը միջին ուժգնության կրակի վրա բուսայուղով 2-3 րոպե տապակում ենք մինչև փափկելը, հետո ավելացնում ենք աղացած միսն ու սխտորը: Կրակն ուժեղացնում ենք, տապակում ևս 3-4 րոպե, մինչև խճողակի գույնի փոխվի: Վերջում աղ ու պղպեղ ենք ցանում, խառնում ենք ու կրակից վերցնում:
Խճողակի մեջ լցնում ենք նախապես պատրաստած կարտոֆիլի խյուսը և խառնում այնքան, մինչև համասեռ զանգված ստացվի:

 - Ջեռոցը 180 աստիճան տաքացնում ենք և տապակի մեջ յուղաթուղթ փռում: Շերտավոր խմորն ուղղանկյուն գրտնակում ենք և խորանարդաձև համաչափ կտրատում (մեկ խմորից մոտավորապես 12 կարկանդակ է ստացվում):
Յուրաքանչյուր խորանարդն ուղղանկյուն գրտնակում ենք և մի կողմում լցնում մոտավորապես մեկ ճաշի գդալ միջուկ:

 - Ուղղանկյան մյուս կողմը վրա ենք բերում և եզրերը լավ ամրացնում, որպեսզի թխվելիս չբացվեն: Եզրերը պատառաքաղով սեղմում ենք, որպեսզի կարկանդակը և՛ ավելի ամուր փակվի, և՛ ավելի գեղեցիկ լինի:

 - Շարում ենք տապակի մեջ: Ձուն թեթևակի հարում ենք ու վրձնով քսում կարկանդակների երեսին: Կարկանդակների վրա 2-3 կտրվածքներ ենք անում, որպեսզի օդը դուրս գա, և կարկանդակները հավասարաչափ բարձրանան: Թխում ենք 180 աստիճանում 25 րոպե, ջեռոցի միջին մակարդակում:

 - Հովացնում ենք ու մատուցում թեյի հետ:

 
Շերտավոր խմորով կարկանդակներ պատրաստելը և հեշտ է, և շատ համեղ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
Pordzel e petq
Փորձեք և կիսվեք արդյունքով 🙂