
        
        - Yield: 2 ժամ անց
 - Prep Time: 30 minutes
 - Cook Time: 12 minutes
 
Շոկոլադե ռուլետ սրճային կրեմով
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
 - շաքարավազ - 100 գր
 - ձու - 5 հատ
 - ալյուր - 130 գր
 - աղ - 1 պտղունց
 - վանիլին - 10 գր
 - փխրեցուցիչ - 1 թ/գդ
 - կակաո - 2 ճ/գդ
 - օսլա (крахмал) - 20գր
 - Կրեմի համար՝
 - սերուցք 30-35% յուղայնությամբ - 200մլ
 - սուրճ լուծվող - 1թ/գդ
 - շոկոլադ սև - 50գր
 - շաքարի փոշի - 2ճ/գդ
 - ելակ - 1 բաժակ
 
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք կրեմը։ Սերուցքը տաքացնում ենք, բայց չենք եռացնում։ Վերցնում ենք կրակի վրայից, ավելացնում սուրճն ու շոկոլադը և այնքան հարում մինչև համասեռ զանգված ստանանք։ Այնուհետև սառեցնում ենք։

 - Բիսկվիթ պատրաստելու համար ձվերը շաքարավազի և վանիլինի հետ հարում ենք, որպեսզի զանգվածը չափերով ավելանա։

 - Ձվով զանգվածի 1/3 մասը առանձնացնում ենք և վրան ավելացնում ալյուրը, օսլան և 0,5թ/գդ փխրեցուցիչը։ Զգուշորեն խառնում ենք։

 - Ձվով 2/3 զանգվածի մեջ ենք ավելացնում կակաոն, աղը և մաղով անցկացրած 0,5 թ/գդ փխրեցուցիչը։

 - Տապակի վրա յուղաթուղթ ենք դնում, բուսայուղով պատում, լցնում ենք շոկոլադով խմորը և հավասարեցնում։

 - Շոկոլադե խմորի վրա գդալով անկանոն լցնում ենք սպիտակ խմորը։ Փայտիկով խմորի վրա նախշեր ենք անում։ Բիսկվիթը թխում ենք 10-12 րոպե `200 աստիճանում։

 - Բիսկվիթը յուղաթղթով հանում ենք տապակի վրայից, այնուհետև երեսին յուղաթուղթ ենք դնում և շրջում , որպեսզի մյուս յուղաթուղթը հանենք։

 - Տաք վիճակում անմիջապես յուղաթղթով հանդերձ ռուլետի տեսքով փաթաթում ենք և թողնում ենք սառչի։

 - Մինչև ռուլետը սառչի, վերադառնանք կրեմին։ Սերուցքին ավելացնում ենք շաքարի փոշի և հարում մինչև փարթամ զանգված ստանանք։

 - Ելակը լվանում ենք և մասերի բաժանում: Ռուլետը բացում ենք, կրեմով պատում և վրայից ելակ շարում։

 - Կրկին ռուլետի տեսքով փաթաթում ենք,սննդային փաթեթի մեջ դնում և 1-2 ժամով տեղափոխում սառնարանը։

 - Ռուլետը պատրաստ է։ Ձևավորում ենք անանուխով, ելակով և վրայից շաքարի փոշի ենք ցանում։



 
Այս հրաշալի ռուլետի մեջ ելակի փոխարեն այլ հատապտուղ կարող ենք օգտագործել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: