
        
        - Yield: Անմիջապես
 - Prep Time: 30 minutes
 - Cook Time: 20 minutes
 
Չեբուրեկի կեֆիրով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Կեֆիրը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում ձուն և աղը: Պատառաքաղով հարում ենք, աստիճանաբար ավելացնում ալյուրն ու խառնում:

 - Հենց որ խմորը խտանում է, լցնում ենք սեղանին ու հունցում ոչ շատ պինդ, ոչ էլ շատ թույլ խմոր և թողնում 20 րոպե:

 - Պատրաստում ենք միջուկը: Աղացած մսի մեջ ավելացնում ենք համեմունքները, մանր կտրատած սոխն ու ջուրը և լավ խառնում: Խճողակը պետք է մի քիչ ջրիկ լինի:

 - Խմորը բաժանում ենք 10 մասի:

 - Ամեն մի մասը գրտնակում ենք, մեջտեղում դնում մեկական գդալ խճողակ:

 - Չեբուրեկիի ձև ենք տալիս, եզրերը պատառաքաղով սեղմում, որպեսզի խճողակի հյութը դուրս չհոսի:

 - Խմորի ավելորդ մասերը կտրում ենք:

 - Երկու կողմից տապակում ենք միջին ուժգնության կրակի վրա:

 - Եփված, թեթևակի կարմրած չեբուրեկիները դնում ենք անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ բուսայուղը դուրս գա:

 
Պատրաստեցինք շատ համեղ ու փափուկ չեբուրեկի , որը երկար ժամանակ թարմ է մնում 🙂
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: