
        
        
        Պահածո նարնջի կեղևից
Բաղադրիչներ
- նարինջ - 2 հատ
 - կիտրոն - 1/4 հատ
 - ջուր - 1 բաժակ
 - շաքարավազ - 2 բաժակ
 - հյութ նարինջի - 1 բաժակ
 
Քայլերի հաջորդականություն
- Նարնջի կեղևը խորանարդաձև կտրատում ենք, լցնում ենք ջրի մեջ ու եռացնում ենք 5 րոպե:

 - Եռացնելուց հետո դատարկում ենք կաթսայի ջուրը՝ թողնելով միայն կեղևը:

 - Կեղևը նորից լցնում ենք ջրի մեջ ու հասցնում եռման աստիճանի: Այս գործողությունը կրկնում ենք ևս մեկ անգամ: Դա օգնում է վերացնել դառնությունը:
Մեկ այլ կաթսայի մեջ լցնում ենք 1 բաժակ ջուրը, 1 բաժակ նարնջի հյութը, 2 բաժակ շաքարավազը, դնում ենք կրակի վրա և հասցնում ենք եռման աստիճանի: Եփում ենք 10 րոպե՝ անընդհատ խառնելով:

 - Անուշահյութի մեջ լցնում ենք նարնջի կեղևը և կիտրոնի հյութը:

 - Եփում ենք միջին կրակի վրա այնքան, մինչև ստացվի պինդ զանգված: Այնուհետև տաք վիճակում լցնում ենք բանկաների մեջ, ամուր փակում ենք կափարիչով:

 
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: