
        
        - Yield: 1 ժամ անց
 - Prep Time: 15-20 minutes
 - Cook Time: 10 minutes
 
Պանրով և ծովախեցգետնի ձողիկներով աղցան
Բաղադրիչներ
- ծովախեցգետնի ձողիկներ - 200 գր
 - պանիր - 100 գր
 - ձու - 2 հատ
 - սխտոր - 1 պճեղ
 - մայոնեզ - ըստ ճաշակի
 
Քայլերի հաջորդականություն
- Գեղեցիկ, համեղ և հետաքրքիր աղցան:
Ձվերը եռացնում ենք և մոտ 10 րոպե խաշում, այնուհետև հոսող ջրի տակ սառեցնում:

 - Ծովախեցգետնի ձողիկները մանր քերիչով անցկացնում ենք, իսկ 1 ձողիկը կարող ենք թողնել ձևավորման համար:

 - Պանիրն անցկացնում ենք մանր քերիչով:

 - Ձվերն անցկացնում ենք մանր քերիչով:

 - Պանիրը, ձուն և ծովախեցգետնի ձողիկների կեսը լցնում ենք աղցանի համար նախատեսված ամանի մեջ:

 - Ավելացնում ենք 2-3 ճ/գդ մայոնեզն ու ճզմած սխտորը: Խառնում ենք մինչ կստանանք միասեռ զագված: Ստացված զանգվածով ընկույզի չափ գնդիկներ ենք ձևավորում և դրանք թաթախում ենք մնացած ծովախեցգետնի մեջ:

 - Արդյունքում 18 հատ գնդիկ ենք ստանում, դնում ենք ամանի մեջ և ըստ ցանկության կանաչիով և ծովախեցգետնի ձողիկներով ձևավորում:

 
Այսպիսի աղցան կարելի է մատուցել ճաշին կամ ընթրիքին՝ ջեռոցում եփված կարտոֆիլի կամ պաստայի հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: