
        
        - Yield: Անմիջապես
 - Prep Time: 25 minutes
 - Cook Time: 2ժ 00 րոպե
 
Պաստա Բոլոնեզ սոուսով
Բաղադրիչներ
- միս խոզի - 500 գր (կամ տավարի)
 - լոլիկ - 800 գր (հյութով պահածոյացված)
 - սերուցք 30-35% յուղայնությամբ - 100 մլ
 - գազար - 1 հատ
 - սոխ - 1 գլուխ
 - նեխուր - 1 ճյուղ
 - սխտոր - 1-2 պճեղ
 - օրեգանո - 1 թ/գդ
 - աղ - ըստ ճաշակի
 - պղպեղ սև - ըստ ճաշակի
 - բուսայուղ - տապակելու համար
 - Ինչպես նաև՝
 - մակարոն - 300-400 գր
 - պանիր պարմեզան - վրան ցանելու համար
 
Քայլերի հաջորդականություն
- Սոխն ու գազարը մաքրում ենք և նեխուրի հետ շատ մանր, խորանարդաձև կտրատում: Բուսայուղը թավայի մեջ տաքացնում ենք, մեջը լցնում սոխը, գազարն ու նեխուրը: Պարբերաբար խառնելով տապակում ենք մոտ 5 րոպե՝ մինչ փափկելը:

 - Ավելացնում ենք միսը, տապակում 5-10 րոպե: Տապակելիս անհրաժեշտ է միսը թիակով տրորել, որպեսզի ապագա սոուսը
համասեռ լինի:

 - Հետո լցնում ենք պահածոյացված հյութով լոլիկը: Ի դեպ, կարելի է այն նախապես մաղով անցկացնել ու կորիզները հեռացնել: Իսկ եթե թարմ լոլիկ ենք օգտագործելու, ապա դրանց վրա նախապես եռման ջուր ենք լցնում, կեղևը մաքրում և խորանարդաձև կտրատում: Ավելացնում ենք մանր կտրատած սխտորը, օրեգանոն, աղ ու պղպեղ ենք ցանում ու լավ խառնում:
Շոգեխաշում ենք մարմանդ կրակի վրա, ծածկած կափարիչով, առնվազն երկու ժամ: Որքան սոուսը շատ ենք եփում, այնքան սոուսն ավելի նուրբ ու թավշյա կազմություն է ունենում: Պատրաստ լինելուց մոտ 20-30 րոպե առաջ լցնում ենք սերուցքը, խառնում և շարունակում շոգեխաշել:

 - Մակարոնը եփում ենք փաթեթավորման ցուցումներին համաձայն: Պաստան լցնում ենք ափսեի մեջ, վրան լցնում սուսը և ցանում քերած պարմեզանը: Ցանկության դեպքում կարելի է ամենը խառնել ու այդպես մատուցել:

 
Ի դեպ, Բոլոնեզ սոուսի մեջ սերուցք կամ կաթ ավելացնելը պարտադիր չէ, սակայն դրանք մեղմում են լոլիկի թթվաշությունն ու սոուսն ավելի համեղ դարձնում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
Isk karox enq spagettin katov epel
Բարև Ձեզ, այո, իհարկե կարող եք, այդպես նույնպես շատ համեղ է ստացվում 🙂