
        
        - Yield: Անմիջապես
 - Prep Time: 5 minutes
 - Cook Time: 35 minutes
 
Պաստա Կարբոնարա
Բաղադրիչներ
- սպագետտի - 200 գր
 - սոխ - 1 գլուխ
 - բեկոն - 200 գր
 - սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 100 մլ
 - ձու - 2 հատ(դեղնուց)
 - պանիր պարմեզան - 30 գր
 - լոլիկ չերրի - 5-6 հատ
 - կանաչի - ըստ ճաշակի(չորացրած)
 - աղ - 20գր
 - պղպեղ սև - ըստ ճաշակի
 - ձիթայուղ
 - բուսայուղ
 
Քայլերի հաջորդականություն
- Գլուխ սոխը երկարությամբ կտրատում ենք, բեկոնը մանր կտրում ենք, դեղնուցը`սպիտակուցից առանձնացնում, չերրի լոլիկը 2 մասի բաժանում։

 - Սպագետտին մոտ 11 րոպե եփում ենք 2 լիտր աղաջրի մեջ (20 գր աղով), սպագետտին պետք է փոքր-ինչ պինդ լինի ։ Այնուհետև հանում ենք կրակից, սպագետտին լցնում քամիչի մեջ և ձիթայուղով համեմում։

 - Թավայի մեջ բուսայուղ ենք լցնում` միջին ուժեղության կրակի վրա տաքացնում և կտրատած բեկոնն ու սոխը 1,5-2 րոպեի ընթացքում տապակում` մինչև ոսկեգույն երանգ ստանանք։ Սերուցքը լցնում ենք թավայի մեջ և 1 րոպե խառնում։

 - Սպագետտին լցնում ենք սոուսի մեջ և անընդհատ խառնելով թույլ կրակի վրա 30 վայրկյան տաքացնում։

 - Ավելացնում ենք չորացրած կանաչին , ապա համեմում ենք աղով և պղպեղով։

 - Կրակից վերցնում ենք, ավելացնում դեղնուցները և խառնում։

 - Մատուցում ենք քերած պանրի ու չերրի լոլիկի հետ։

 - Բարի ախորժակ։

 
Եթե բեկոն չունենք, կարող ենք այն խոզապուխտով փոխարինել, իսկ չերրի լոլիկը` սովորական լոլիկով։ Պաստա կարբոնարա` իտալացիների սիրելի ուտեստը 🙂
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: