
        
        - Yield: Անմիջապես
 - Prep Time: 30 minutes
 - Cook Time: 30 minutes
 
Պարմեջանա սմբուկով
Բաղադրիչներ
- սմբուկ - 2 հատ
 - լոլիկ - 500 գր
 - լոլիկ չերրի - 5-6 հատ
 - սխտոր - 3 պճեղ
 - ալյուր - 1 բաժակ
 - ձու - 3 հատ
 - պանիր պարմեզան - 50 գր
 - պանիր մոցարելլա - 300 գր
 - ձիթայուղ - տապակելու համար
 - ռեհան - 2 թ/գդ
 - աղ - ըստ ճաշակի
 - պղպեղ սև - ըստ ճաշակի
 
Քայլերի հաջորդականություն
- Սմբուկները մաքրում ենք, կիսաշրջանաձև կտրատում և 10-15 րոպե թողնում սառը ջրով կաթսայի մեջ: Ձվերը հարում ենք: Այնուհետև թաթախում ենք ալյուրի մեջ, հետո ձվի մեջ և երկու կողմից տապակում, որպեսզի ոսկեգույն կեղև գոյանա:

 - Սխտորը մանրացնում ենք և 5 րոպե տապակում: Լոլիկները խորանարդաձև մանր կտրատում ենք, խառնում սխտորին ու շոգեխաշում 15 րոպե, մինչև խտանալը (կարելի է մի քիչ ջուր ավելացնել): Սոուսի մեջ աղ ու պղպեղ ենք լցնում և ավելացնում ռեհանը:

 - Թխվածքի ձևամանի մեջ յուղաթուղթ ենք փռում, վրան բուսայուղ քսում, շերտ-շերտ լցնում սոուսը, սմբուկները (աղ ու պղպեղ ենք ցանում), քերած պարմեզանը, մոցարելլայի կեսը (մանր կտրատած): Շերտերը կրկնում ենք նույն հերթականությամբ և վրանզարդարում ենք կիսած չերրի լոլիկով:

 - Թխում ենք 15 րոպե, ինչից հետո 15-30 րոպե թողնում ենք հանգստանա:

 
Սմբուկով պարմեջանան պատրաստ է, կարելի է արդեն կտրատել ու մատուցել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: