
- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 25-30 minutes
Ջեռեփուկ կաղամբով և մսով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Սոխը խորանարդաձև կտրատում ենք, իսկ գազարը անցկացնում ենք խոշոր քերիչով։

- Սոխը բուսայուղի մեջ տապակում ենք։ Ավելացնում ենք խճողակը, որոշ ժամանակ խառնում ենք, որպեսզի գնդեր չառաջանան։ Աղ և պղպեղ ենք անում` ըստ ճաշակի։

- Գազարը լցնում ենք մեկ այլ թավայի մեջ և բուսայուղի մեջ տապակում ենք։ Կաղամբը կտրատում ենք և ավելացնում գազարով զանգվածի վրա։

- Ըստ ճաշակի աղ ենք անում և փակ կափարիչով մոտ 15 րոպե շոգեխաշում ենք։
Ձևամանի մեջ ենք լցնում կաղամբով զանգվածի կեսը։ Պղպեղ ենք ցանում։

- Վրան թթվասերի 1/3 մասն ենք լցնում։

- Այնուհետև խճողակն ենք լցնում (ամբողջությամբ) և հավասարեցնում ենք։

- Վրան մնացած թթվասերի կեսն ենք լցնում։

- Լցնում ենք մնացած կաղամբը։

- Վրան թթվասեր ենք քսում և քերած պանիր լցնում։

- Թխում ենք 25-30 րոպե` 180 աստիճան տաքացրած ջեռոցում։


Այսպիսով, կաղամբով և մսով ախորժալի ջեռեփուկ, որը հարմար է մատուցել և՛ ճաշին, և՛ ընթրիքին 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: