
        
        - Yield: 2 ժամ անց
 - Prep Time: 25 minutes
 - Cook Time: 15 minutes
 
Ռուլետ “Տրյուֆել”
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
 - ձու - 4 հատ+1 սպիտակուց
 - ալյուր - 100գր
 - շաքարավազ - 150գր
 - շոկոլադ սև - 55գր
 - հյութ կիտրոնի - 2-3 կաթիլ
 - Կրեմի համար՝
 - սերուցք 30-35% յուղայնությամբ - 450մլ
 - շոկոլադ սև - 200գր
 - շաքարի փոշի - 2ճ/գդ
 - սուրճ լուծվող - 2թ/գդ
 - Վրան լցնելու համար՝
 - սուրճ սև - 2թ/գդ
 - շաքարավազ - 2թ/գդ
 - ջուր - 2 բաժակ(սուրճի)
 - կակաո - 100գր
 
Քայլերի հաջորդականություն
- Շոկոլադե կրեմի համար կտրատում ենք շոկոլադը:

 - Տաքացնում ենք սերուցքը, ավելացնում ենք շոկոլադը և խառնում մինչև շոկոլադի լուծվելը սերուցքում: Ավելացնում ենք սուրճը, շաքարի փոշին, խառնում ստացված զանգվածը և թողնում որ սառչի: Ապա պատրաստի կրեմը տեղափոխում ենք սառնարան 6 ժամով:

 - Բիսկվիթի համար հալեցնում ենք շոկոլադը:
Առանձնացնում ենք ձվի դեղնուցը սպիտակուցից: Առանձին հարում ենք դեղնուցները շաքարավազի կեսի հետ մինչև սպիտակելը և ծավալով ավելանալը:
Այնուհետև հարում ենք պիտակուցները, կիտրոնի հյութի և շաքարավազի մնացած կեսի հետ մինչև պնդանալը ու լցնում հարած դեղնուցի վրա:
Ստացված զանգվածը լցնում ենք հալեցված շոկոլադի վրա, ավելացնում ենք ալյուրը և զգուշորեն խառնում ներքևից վերև շարժումներով:
Պատրաստի խմորային զանգվածը լցնում ենք պերգամենտային թղթով պատած տապակի վրա, հավասարեցնում և թխում 15 րոպե 180 աստիճանում:

 - Պատրաստի բիսկվիթը փաթաթում ենք ռուլետի ձևով և թողնում սառչի:
Սրճեփի մեջ լցնում ենք սուրճը, շաքարավազը, ջուրը և եփում մինչև սուրճի բարձրանալը:
Ապա բացում ենք ռուլետը ու վրան լցնում եփած սուրճը:
Հանում ենք սառնարանից պատրաստի կրեմը, մի փոքր հարում և լավ քսում բացած ռուլետի վրա(թողնում ենք մի փոքր կրեմ), ապա կրկին փաթաթում ենք ռուլետի ձևով և տեղափոխում սառնարան 3 ժամով:

 - Պատրաստի ռուլետի վրա քսում ենք մնացած կրեմը(նախապես բացում ենք կրեմը տաք սերուցքով), վրան շաղ տալիս կակաո և մեր ռուլետը պատրաստ է:

 
Ցանկության դեպքում ռուլետ “Տրյուֆել”-ի կրեմի մեջ կարելի է ավելացնել 1թ/գդ կոնյակ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
snorhakalutyun shat lav baradratoms e
Ուրախ ենք, որ հավանեցիք 🙂
shat lavn er
Հերմինե ջան, ուրախ ենք, որ հավանել եք 🙂
Shat lav baxadratoms e,iisk vor patatum noric bacum enq,chi pshrvi?
Անահիտ ջան, մի քիչ զգուշությամբ է պետք անել, որպեսզի չփշրվի 🙂