
Սմբուկով ու պանրով ռուլետ
Քայլերի հաջորդականություն

- Սմբուկները բաժանում ենք երկու հավասար մասերի, որոնցից յուրաքանչյուրն էլ իր հերթին՝ երկարավուն շերտերի։

- Մայոնեզին ավելացնում ենք ճզմած սխտորն ու խառնում ենք։

- Պանիրն անցկացնում ենք քերիչով։

- Սմբուկները մոտ 5 րոպե տապակում ենք բուսայուղով լի տապակի մեջ։

- Շրջում ենք մյուս կողմի վրա ու ևս 5 րոպե տապակում ենք։

- Պատրաստ լինելուց հետո սմբուկները դնում ենք թղթե անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ յուղը դուրս գա։

- Այժմ ձևավորում ենք ռուլետները։ Սմբուկի շերտը պատում ենք մայոնեզով։

- Սմբուկի լայն կողմի վրա լցնում ենք 1թ/գ քերած պանիր։

- Սմբուկը ռուլետանման փաթաթում ենք՝ սկսած լայն հատվածից։

Զարդարում ենք կանաչիով ու մատուցում ենք տաք կամ սառը վիճակում։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: