
        
        - Yield: Անմիջապես
 - Prep Time: 30 minutes
 - Cook Time: 40 minutes
 
Սնկով պիրոգ
Բաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր - 200-300 գր
 - սունկ շամպինիոն - 250 գր
 - պանիր - 100-150 գր
 - ձու - 2 հատ
 - սոխ - 1 գլուխ
 - գազար - 1 հատ
 - սերուցք 30-35% յուղայնությամբ - 100 մլ
 - թթվասեր - 350 գր
 - սխտոր - 3 պճեղ
 - լոլիկ - 5-7 հատ
 - մաղադանոս - մի քանի ճյուղ
 - աղ - ըստ ճաշակի
 - պղպեղ սև - ըստ ճաշակի
 
Քայլերի հաջորդականություն
- Սնկերն ու սոխը մանր կտրատում ենք, գազարն անցկացնում քերիչով և մարմանդ կրակին մի քանի րոպե տապակում։

 - Շերտավոր խմորը գրտնակում ենք և կողքեր ձևավորելով դնում ձևամանի մեջ։ Վրան լցնում ենք կտրատած լոլիկներն ու տապակած բանջարեղենը (նախօրոք մի փոքր սունկ մի կողմ ենք դնում)։

 - Պանիրն անցկացնում ենք քերիչով, 2/3 մասը լցնում ենք ամանի մեջ, վրան ավելացնում 2 ձու, սերուցքն ու թթվասերը և ցանկության դեպքում աղ ու պղպեղ ցանում։

 - Սոուսը լցնում ենք պիրոգի վրա և տեղափոխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցը։ 25 րոպե անց պիրոգի վրա լցնում ենք մնացած քերած պանիրն ու մեջտեղում սունկ լցնում։

 - Ջեռոցում թողնում ենք ևս 15 րոպե, հանում, վրան մաղադանոսով ձևավորում ու մատուցում։

 
Այսօր պատրաստում ենք սնկով պիրոգ 🙂
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: