
Սպագետտի կարբոնարա
Բաղադրիչներ
- սպագետտի - 200 գր
- խոզապուխտ - 5 կտոր
- ձու - 2 հատ
- սերուցք - 50 մլ
- պանիր պարմեզան - 80 գր
Քայլերի հաջորդականություն
- Խոզապուխտը բաժանել բարակ, երկար շերտերի:

- Խոզապուխտը տապակել թավայի մեջ:

- Եռացրած աղաջրի մեջ եփել սպագետտին:

- Դեղնուցներն առանձնացնել սպիտակուցներից:

- Խորը թասի մեջ խառնել դեղնուցները, կաթնային սերուցքը և ավելացնել պարմեզան պանիրը ՝ համեմելով աղով ու պղպեղով:

- Եփվելուց հետո մակարոնը վերցնել կրակի վրայից և ավելացնել խոզապուխտը:

- Լցնել ձվի ու սերուցքի խառնուրդն ու արագ խառնել:

- Վրան կարելի է ցանել պարմեզան պանիր և մաղադանոս ու անմիջապես մատուցել:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Սերուցքի տեղը որ թթվասեր օգտագործենք կլինի?
Բարև Ձեզ, սիրելի Նարինե։ Կարելի է պատրաստել նաև թթվասերով, սակայն զանգվածի պնդությունն ու համն այդ դեպքում փոքր-ինչ այլ կլինի։ 🙂