
        
        - Yield: Անմիջապես
 - Prep Time: 25 minutes
 - Cook Time: 50 minutes
 
Սպանախով իտալական ուտեստ ՛՛Pasqualina՛՛
Բաղադրիչներ
- սպանախ - 750 գր
 - սխտոր - 2 պճեղ
 - ձիթայուղ - ըստ ճաշակի
 - կաթնաշոռ - 250 գր
 - ձու - 5 հատ
 - պանիր պարմեզան - 70 գր
 - աղ - ըստ ճաշակի
 - պղպեղ սև - ըստ ճաշակի
 - պատրաստի շերտավոր խմոր - 800 գր
 
Քայլերի հաջորդականություն
- Ձիթայուղը թավայի մեջ տաքացնում ենք, ավելացնում ենք սպանախն ու սխտորը և շոգեխաշում ենք (մինչև ջուրը քաշվի՝ մոտ 15 րոպե): Այնուհետև սխտորը հանում ենք և մի կողմ դնում:

 - 1 ձուն, կաթնաշոռը (կարող եք վերցնել նաև ռիկոտտա), պարմեզանը, աղն ու պղպեղը լցնում ենք ամանի մեջ և լավ խառնում ենք:

 - Ամանի մեջ ենք լցնում սպանախը և կրկին լավ խառնում ենք:

 - Կլոր ձևամանի մեջ ենք լցնում 400 գր գրտնակած խմորը, այնուհետև պանրի հետ խառնած սպանախը: 3 փոսիկ ենք բացում և յուրաքանչյուրի մեջ մեկական ձու կոտրում:

 - Թխվածքը ծածկում ենք խմորի երկրորդ շերտով (եզրերը լավ սեղմում ենք): Վերևամասում հարած ձու ենք քսում, այնուհետև պատառաքաղով մի քանի տեղ ծակծկում:

 - Թխում ենք 50 րոպե՝ նախապես մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցում:

 - Բարի ախորժակ:

 
Իտալական զատկական այս համեղ թխվածքն անպայման պետք է փորձել 🙂
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: