
- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 45 minutes
Սպանախով ու պանրով կարկանդակ
Բաղադրիչներ
- խմորիչով շերտավոր խմոր - 500 գր
- սպանախ - 200 գր
- պանիր բրինզա - 200 գր
- ձու - 1 հատ
- աղ
- պղպեղ
- կակաչի սերմ(мак) - 1 թ/գ
Քայլերի հաջորդականություն

- Պատրաստում ենք միջուկը, որի համար բրինզա պանիրը խորանարդաձև կտրատում ենք կամ քերիչով անցկացնում։

- Սպանախը մանր կտրատում կամ աղում ենք, որից հետո հեռացնում ենք ավելորդ հեղուկը։

- Սպանախին ավելացնում ենք ձվի սպիտակուցը, համեմում ենք աղով, պղպեղով ու խառնում ենք։

- Ավելացնում ենք պանիրը։

- Խմորը դուրս ենք բերում սառնարանից, բացում ենք խմորը՝ բաժանելով 5-6 սմ լայնությամբ շերտերի։

- Միջուկը լցնում ենք խմորաշերտերի վրա ու տարածում ենք ողջ երկայնքով։

- Խմորի երկու կողմից վրա ենք բերում, ամրացնում ենք եզրերը։

- Ձևամանը պատում ենք յուղաթղթով, խմորը պարուրաձև փաթաթում ու դնում ենք ձևամանի մեջ։

- Մյուս շերտերը նույն ձևով դասավորում ենք ձևամանի մեջ, ապա պատում ենք դեղնուցով։

- Այնուհետև պատում ենք կակաչի սերմերով և 40-45 րոպե թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։

- Արդեն պատրաստ կարկանդակը հանում ենք ջեռոցից ու թողնում ենք, որ սառչի։

Մատուցում ենք տաք վիճակում։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: