
        
        - Yield: 4 ժամ անց
 - Prep Time: 5 minutes
 - Cook Time: 10-15 minutes
 
Սրճային ժելե սերուցքով
Բաղադրիչներ
- ժելատին - 2 ճ/գդ
 - սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 400 մլ
 - սուրճ սև - 300 մլ
 - շաքարավազ - 50-70 գր
 - լիկյոր - 2 ճ/գդ (սրճային)
 - Ձևավորման համար՝
 - սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 մլ
 - շաքարավազ - 70 գր
 - շոկոլադ սև - (քերած)
 
Քայլերի հաջորդականություն
Բաղադրիչները նշված են 6 հոգու հաշվարկով։
- Ժելատինը 100 մլ  ջրի մեջ թրջում ենք և թողնում ենք ուռչի։

 - Դնում ենք միջին ուժեղության կրակի վրա, և անընդհատ խառնելով, ժելատինը լուծում ենք։ Ոչ մի դեպքում չենք եռացնում։ Ավելացնում ենք տաք սուրճը, շաքարավազը և խառնում ենք այնքան, մինչև շաքարավազը լուծվի։

 - Ավելացնում ենք սերուցքն ու լիկյորը և խառնում ենք։

 - Լցնում ենք բաժակների մեջ։

 - 2-4 ժամով տեղափոխում ենք սառնարանը, մինչև ամբողջությամբ սառչի։ Ձևավորման համար սառը սերուցքը շաքարավազի հետ հարում ենք։ Սերուցքը, հրուշակեղենային ներարկիչով կամ գդալով լցնում ենք ժելեի վրա, և վրան քերած շոկոլադ ենք ցանում։


 
Ներկայացված բաղադրատոմսը ժելեի պատրաստման բազմաթիվ բաղադրատոմսերից մեկն է։ Մոտ ապագայում մենք կներկայացնենք ժելե պատրաստելու նաև այլ բաղադրատոմսեր 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
Isk serucqi poxaren hnaravor e kat ogtagorcel?
Ողջույն հարգելի Լիլիթ, ցավոք չեք կարող 🙂
Apsos 🙂
isk serucqi yuxaynutyun@ partadir e aydqan lini
Սիրելի Սոֆի, հարելու համար սերուցքը պետք է լինի 30% և ավել յուղայնությամբ, իսկ այլ դեպքերի համար՝ մինչև 30%.
Այս դեպքում հարելու ենք, ուստի անհրաժեշտ կլինի մոտ 35% յուղայնությամբ սերուցք:
Likyori poxaren inch kareli e avelacnel