
        
        - Yield: 3-4 Ժամ անց
 - Prep Time: 40 minutes
 - Cook Time: 60 minutes
 
Տորթ հաղարջով և թավշյա բիսկվիթով
Բաղադրիչներ
- Թավշյա բիսկվիթի համար`
 - ձվի դեղնուց - 3 հատ
 - ձվի սպիտակուց - 5 հատ
 - շաքարավազ - 210 գր
 - ալյուր - 200 գր
 - բուսայուղ - 80 մլ
 - չիչխան - 150 մլ (նախապես խյուսի վերածել)
 - աղ - մեկ պտղունց
 - փխրեցուցիչ - 2.5 թ/գդ
 - Թթվասերային կրեմի համար`
 - թթվասեր - 360 գր
 - խտացրած կաթ - 1 տուփ
 - կիտրոն - 1 հատ
 - Ինչպես նաև՝
 - հաղարջ - կարմիր 100 գր
 - գետնանուշ - 2 ճ/գդ
 
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները՝ 8:
Պատրաստում ենք բիսկվիթը: Ձվի դեղնուցներն ու 160 գր շաքարավազը լցնում են ամանի մեջ և հարում ենք մինչև փքուն զանգված ստանանք: Չիչխանի խյուսը և բուսայուղը լցնում ենք հարած դեղնուցների մեջ և զգուշորեն խառնում ենք: Ալյուրն ու փխրեցուցիչը խառնում ենք, մաղով անցկացնում և լցնում դեղնուցների մեջ:

 - Ձվի սպիտակուցները 1 պտղունց աղի և 50 գր շաքարավազի հետ հարում ենք, մինչև փափուկ փրփուր ստանանք:

 - Ձվի սպիտակուցները 3 անգամով ավելացնում ենք դեղնուցների մեջ և վերից վար շարժումներով զգուշորեն խառնում:

 - 24 սմ տրամագծով ձևամանի հատակին յուղաթուղթ ենք դնում և խմորը լցնում ձևամանի մեջ: Բիսկվիթը թխում ենք նախապես մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցում՝ մոտ 60 րոպե:

 - Փայտիկով փորձում ենք, եթե այն խմորից չոր է դուրս գալիս, ուրեմն բիսկվիթը պատրաստ է:

 - Պատրաստում ենք կրեմը: Կիտրոնի կեղևը քերում ենք, իսկ հյութը՝ քամում: Թթվասերը խտացրած կաթի հետ հարում ենք և հարելու ընթացքում ավելացնում կիտրոնահյութն ու կիտրոնի կեղևը: Կիտրոնայութն ավելացնելուց հետո կրեմը կսկսի թանձրանալ: Եթե զանգվածը բավականաչափ չի թանձրանում, ապա ընթացքում կարող ենք սերուցքի թանձրացուցիչ ավելացնել:

 - Տորթը հավաքում ենք. տորթի վերևամասի կարմրած հատվածները հանում:

 - Բիսկվիթը 3 շերտի ենք կիսում. 2 շերտը պետք է հավասար հաստության լինեն, իսկ երրորդը պետք փշրենք տորթի վրա, այդ իսկ պատճառով էլ այն պետք է մի քիչ բարակ լինի:

 - Ներքևի շերտի վրա կրեմ ենք քսոմ և հատապտուղները շարում, այնուհետև ծածկում երկրորդ շերտով:

 - Տորթի վերևամասն ու կողքերը պատում ենք  կրեմով:

 - Վրան բիսկվիթային փշրանք ենք ցանում, իսկ կենտրոնում՝ գետնանուշի:

 - Տորթը մի քանի ժամով սառնարանն ենք տեղափոխում, որպեսզի ներծծվի:

 
Այժմ կարող ենք տորթը սառնարանից հանել և վայելել: Տորթ հաղարջով և թավշյա բիսկվիթով ՝ խոսքերն ավելորդ են 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
ամեն ինչ արել եմ ինչպես գրված էր, սակայն կրեմը ջրիկ է ստացվում, օգտագործել եմ նույնիսկ սերուցքի թանձրացուցիչ ((
Քնար ջան, հնարավոր է կրեմը ջրիկ է ստացվել ցածր յուղայնությամբ թթվասերի պատճառով: Այստեղ հարկավոր է օգտագործել համեմատաբար բարձր յուղայնության թթվասեր: