
- Yield: Անմիջապես
- Prep Time: 5 minutes
- Cook Time: 10-15 minutes
Ցիտրուսային “Ռաֆֆաելլո”
Բաղադրիչներ
- նարինջ - 2 հատ
- կիտրոն - 1 հատ
- ջուր - 100 մլ
- շաքարավազ - 150 գր
- սպիտակաձավար - 4 ճ/գդ
- հնդկական ընկույզ - 75 գր
- կոկոսի քերուկ
Քայլերի հաջորդականություն
- Նարինջն ու կիտրոնը կեղևահան ենք անում, այնուհետև հյութը քամում ենք (մոտ 225 մլ հյութ կստանանք)։

- Հաստ տակով կաթսայի մեջ ջուր ենք լցնում, ավելացնում ենք հյութը, ցիտրուսների կեղևը և շաքարավազը։ Այս խառնուրդը դնում ենք կրակի վրա և եռման աստիճանի ենք հասցնում։

- Եփում ենք 3 րոպե։

- Սպիտակաձավարը լցնում ենք ամանի մեջ, ապա աստիճանաբար ավելացնում ենք եռացող հյութի մեջ։

- Անընդհատ խառնելով 5-7 րոպե եփում ենք։

- Խառնուրդը թանձրանալուց հետո կրակի վրայից վերցնում ենք և սառեցնում` մինչև գոլ վիճակի հասնի։

- Այդ ընթացքում ընկույզը լցնում ենք բլենդերի կամ սրճաղացի մեջ և ալրանման զանգվածի ենք վերածում։

- Ընկուզային ալյուրը լցնում ենք արդեն գոլացած հիմնական զանգվածի մեջ։

- Այդ ամենը խառնում ենք։

- Այժմ ռաֆֆաելլոյի չափ գնդեր ենք անում (չափը` ըստ ճաշակի) և թաթախում ենք
կոկոսի քերուկի մեջ։

- Ահա և պատրաստ են մեր ռաֆֆաելլոները (27 հատ ստացվեց)։ Մատուցելուց առաջ
կարելի է կոնֆետները սառեցնել, բայց այսպես էլ շատ համեղ է: Բարի ախորժակ։

Ռաֆֆաելլո կոնֆետների հետ մեր պատրաստած կոնֆետները միայն արտաքնապես են նման, բայց շատ համեղ են։ Ըստ ցանկության կարող ենք կոնֆետների մեջ որևէ տեսակի չիր կամ ընկույզ դնել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: