
        
        - Yield: 30 րոպե անց
 - Prep Time: 25 minutes
 - Cook Time: 25-35 minutes
 
Ցիտրուսային տորթ-կարկանդակ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
 - ալյուր - 350 գր
 - հյութ կիտրոնի - 250 մլ
 - շաքարավազ - 250 գր
 - բուսայուղ - 100 մլ
 - կիտրոն - 100 (կեղև)
 - փխրեցուցիչ - 10 գր
 - Միջուկի համար՝
 - շաքարավազ - ըստ ճաշակի
 - կիտրոն - 1 հատ
 - մանդարին - 2-3 հատ
 
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրով, հյութով, բուսայուղով և շաքարավազով խմոր ենք հունցում, ավելացնում ենք փխրեցուցիչը և կիտրոնի մանրացված կեղևը։ Լցնում ենք ձևամանի մեջ (26 սմ տրամագծով) և տեղափոխում նախապես մինչև 200-250 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։ Թխում ենք մինչև պատրաստ լինի։

 - Մինչև կարկանդակը թխվում է պատրաստում ենք միջուկը. կիտրոնն ու մանդարինները կտորների ենք բաժանում, բոլոր կորիզները հանում ենք, բլենդերի մեջ մանրացնում ենք կամ էլ անցկացնում մսաղացով։ Ավելացնում ենք շաքարավազը ` ըստ ճաշակի։

 - Ահա այսպիսի կարկանդակ է թխվել։ Թողնում ենք սառչի և մեջտեղից կիսում ենք, ստացվում է 2 շերտ։

 - Վերցնում ենք առաջին շերտը և վրան ենք լցնում միջուկի կեսը։ Վրայից ծածկում ենք
երկրորդ շերտով և վրան ենք լցնում միջուկի մյուս կեսը։

 - Կարկանդակը ձևավորում ենք ըստ ճաշակի։ 30 րոպե հանգիստ ենք թողնում, որ
շերտերը ներծծվեն, ինչպես հարկն է։

 
Կարկանդակը կարող ենք ձևավորել մանդարինի կտորներով և հապալասի հատիկներով 🙂
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: