
        
        - Yield: Անմիջապես
 - Prep Time: 25 minutes
 - Cook Time: 10 minutes
 
Փքաբլիթներ
Բաղադրիչներ
- մածուն - 500 մլ
 - ձեթ եգիպտացորենի - 6 ճաշի գդալ
 - շաքարավազ - 2 ճ/գդ
 - ալյուր - 5-6 բաժակ
 - աղ - 0,5 թ/գդ
 - սոդա - 1 թ/գդ
 - ձու - 2 հատ
 - բուսայուղ
 - շաքարի փոշի
 
Քայլերի հաջորդականություն
- Մածունը լցնում ենք խոր ամանի մեջ, ավելացնում ենք ձվերը և շաքարավազը։

 -  Լցնում ենք ձեթը (կարող ենք օգտագործել ոչ ռաֆինացված բուսայուղ), սոդան ու աղը։

 - Աստիճանաբար ավելացնում ենք մաղած ալյուրը։

 - Ձեռքերին չկպչող խմոր ենք հունցում։

 - Դնում ենք տախտակի վրա։

 - Մասերի ենք բաժանում, որոնցից յուրաքանչյուրը պետք է գրտնակել 1 սանտիմետր հաստությամբ։ Սուր եզրեր ունեցող բաժակով շրջաններ ենք կտրում։

 - Կոկա-կոլայի կամ այլ ըմպելիքի խցանով կենտրոնում փոքրիկ անցքեր ենք բացում։

 - Ավելացած խմորի կտորները միացնում ենք իրար։

 - Թավայում շատ բուսայուղ ենք լցնում, թողնում լավ տաքանա և միայն դրանից հետո մեջը գցում փքաբլիթները։ Դրանք չափերով մեծանում են, այդ պատճառով էլ չարժե իրար մոտ հեռավորության վրա շարել։

 - Ամեն կողմից տապակում ենք 3-4 րոպե։ Տաք փքաբլիթների վրա շաքարի փոշի ենք ցանում։

 - Առանձին կարող ենք տապակել նաև ավելացած խմորի կտորները։ Դրանք նույնպես համեղ են` ոչ պակաս քան փքաբլիթները։

 
Կարող ենք այս բաղադրատոմսը որոշակի փոփոխության ենթարկել և եփած կրեմով լցոնած փքաբլիթներ պատրաստել։ Այդ դեպքում գրտնակած խմորի կենտրոնում անցքեր պետք չէ անել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
KARELI E MATSUN@ POXARINEL KATOV?
Բարև Ձեզ: Ոչ, պետք է մածուն օգտագործեք 🙂
es porzel em shat hamex e shnorakalutun
Ուրախ ենք, որ հավանել եք 🙂
Իսկ ձվերը ամբողզությամբ?
Բարև Ձեզ, այո, ձվերն ամբողջությամբ պետք է օգտագործեք 🙂