
- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 5 minutes
Քունջութով կոզինախ
Բաղադրիչներ
- քունջութ սպիտակ - 200 գր
- մեղր - 2 ճ/գ
- չամիչ - 50 գր
Քայլերի հաջորդականություն
- Քունջութը կես րոպե բովում ենք:

- Չամիչը լվացնում ու չորացնում ենք թղթե անձեռոցիկով:

- Այնուհետև քունջութն ու չամիչը լցնում ենք տարայի մեջ, ավելացնում ենք մեղրն ու խառնում ենք:

- Ստացված զանգվածը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, հավասարեցնում ենք և ծածկում յուղաթղթով: Մոտ 1 ժամ պահում ենք սառնարանում:

- Կոզինախը սառնարանից հանում, բաժանում ենք փոքրիկ քառակուսիների և հյուրասիրում:

Բարի վայելում:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: