
- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 45 minutes
Քունջութով ու բանանով շոկոլադե կեքս
Բաղադրիչներ
- բանան - 3 հատ
- բուսայուղ - 50 մլ
- շաքարավազ - 100 գր
- սոդա - 1/4 թ/գ
- ալյուր - 200 գր
- ձու - 3 հատ
- աղ - 1/4 թ/գ
- փխրեցուցիչ - 1 թ/գ
- շոկոլադ դառը - 75 գր
- քունջութ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Բանանը ճզմում ենք տարայի մեջ:

- Ավելացնում ենք բուսայուղը, ձուն, շաքարավազը և քունջութը:

- Հարիչով հարում ենք, որպեսզի ստանանք միասեռ զանգված:

- Ավելացնում ենք աղը, սոդան, փխրեցուցիչն ու ալյուրը և շարունակում հարել:

- Շոկոլադը մանրացնում ենք, լցնում ստացված զանգվածի մեջ ու խառնում ենք:

- Խմորը լցնում ենք բուսայուղով պատած ձևամանի մեջ և թխում ենք մոտ 45 րոպե նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Կեքսը հանում ենք ձևամանից, թողնում ենք, որ սառչի, ապա վրան շաղ ենք տալիս շաքարի փոշի ու մատուցում:

Թողնել պատասխան
Մուտք եղեք: