
        
        - Yield: 4 ժամ անց
 - Prep Time: 35 minutes
 - Cook Time: 20-30 minutes
 
Կաթնաշոռային տորթ սառեցրած բալով
Բաղադրիչներ
- Շերտի համար՝
 - ձու - 2 հատ
 - շաքարավազ - 60 գր
 - ալյուր - 40 գր
 - կակաո - 20 գր
 - վանիլին - 1/2 թ/գդ
 - փխրեցուցիչ - 1 թ/գդ
 - Վերին շերտի համար՝
 - բալ - 500 գր (սառեցրած կամ թարմ)
 - ջուր - 200 մլ (եռացրած)
 - շաքարավազ - 100 գր
 - ժելե բալի համով - 1 փաթեթ
 - Միջուկի համար՝
 - կաթնաշոռ - 400 գր
 - թթվասեր - 400 գր
 - շաքարավազ - 120 գր
 - ժելատին - 10 գր
 - վանիլին - 1/2 թ/գդ
 
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրը, կակաոն, փխրեցուցիչը խառնում ենք իրար։

 - Ձվերը հարիչով մոտ 5-7 րոպե հարում ենք, աստիճանաբար ավելացնելով շաքարավազն ու վանիլինը։ Հարում ենք այնքան մինչև սպիտակ և օդեղեն զանգված ստանանք։

 - Չոր խառնուրդը մաս առ մաս ավելացնում ենք ձվերին և զգուշորեն վերից վար շարժումներով խառնում ենք։

 - Հանվող ձևամանը պատում ենք յուղաթղթով (22 սմ տրամագծով) ։ Խմորը լցնում ենք և զգուշորեն թիակով հավասարեցնում։ Տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և մոտ 20-30 րոպե թխում ենք կամ փայտիկով փորձում ենք, եթե չոր է դուրս գալիս, ուրեմն պատրաստ է։

 - Պատրաստի բիսկվիթն ամբողջությամբ սառեցնում ենք։

 - Նախապատրաստում ենք բալը։ Շաքարավազի վրա  եռացրած ջուր ենք լցնում և լավ խառնում ենք մինչև շաքարավազը լավ լուծվի։ Տաք օշարակը լցնում ենք սառեցրած բալի վրա, և թողնում ենք, որպեսզի այն հետ գա, մոտ 2-3 ժամ։ Կարելի է դա գիշերվանից նախապատրաստել։

 - Պատրաստում ենք կաթնաշոռային միջուկը։ Ժելատինը 100 մլ ջրի մեջ թրջում ենք և 10 րոպե թողնում ենք, որ ուռչի (կամ այնքան, որքան նշված է փաթեթի վրա)։ Այնուհետև ժելատինը տաքացնում ենք մինչև ամբողջությամբ լուծվի, բայց չենք եռացնում։ Ամբողջությամբ սառեցնում ենք։ Կաթնաշոռը, թթվասերը, շաքարավազը և վանիլինը լցնում ենք ամանի մեջ։

 - Այդ ամենը լավ հարում ենք մինչև միասեռ դառնա։ Պետք է ամբողջովին համասեռ լինի` առանց շաքարավազի և կաթնաշոռի գնդիկների։

 - Այնուհետև, անընդհատ խառնելով, բարակ շիթով ավելացնում ենք ժելատինը և ևս մեկ րոպե խառնում։

 - Բիսկվիթը յուղաթղթից ազատում ենք և դնում հանվող ձևամանի մեջ` հակառակ կողմով դեպի վերև։ Ցանկալի է բիսկվիթի տակը յուղաթուղթ դնել, որպեսզի պատրաստի տորթն ավելի հեշտ տեղափոխենք։ Բիսկվիթը 5-6 ճ/գդ բալի օշարակով ներծծում ենք (օշարակը բալի ամանից ենք վերցնում)։

 - Կաթնաշոռային ողջ զանգվածը լցնում ենք բիսկվիթի վրա և 3-4 ժամով տեղափոխում ենք սառնարանը, որպեսզի ամբողջությամբ սառչի։

 - Այնուհետև հանում ենք սառնարանից, բալի հատիկները տորթի ողջ մակերեսով մեկ շրջանաձև շարում ենք։

 - Ժելեն պատրաստում ենք այնպես, ինչպես նշված է փաթեթի վրա։ Կարող ենք բալի հալելու արդյունքում արտազատված ջրի մեջ լուծել։ Իսկ եթե  ժելատինի հիմքով սովորական բալի ժելե ենք վերցրել, ապա այն ավելի լավ է ջրով բացենք, ինչպես և նշված է փաթեթի վրա(քանի որ այն արդեն բավականաչափ շաքարավազ է պարունակում իր մեջ)։ Պատրաստած ժելեն լցնում ենք բալի վրա։

 - Տորթը 20-30 րոպեով դնում ենք սառնարանը (կամ 3-4 ժամ, եթե ժելատինի հիմքով ժելե ենք օգտագործում)։ Այնուհետև,  զգուշորեն դանակով անցնում ենք ձևամանի կողքերով, ձևամանը բացում ենք, յուղաթղթով տեղափոխում ենք մատուցարանի վրա և զգուշորեն  յուղաթուղթը հանում ենք ։

 - Այսպիսի տեսք ունի տորթի կտորը։

 
Բալով կաթնաշոռային տորթ, որը հիանալի լրացում է թեյախմության համար:
Ի դեպ, բալի փոխարեն կարող ենք լոռամրգի վերցնել կամ հաղարջ 🙂
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: