
        
        - Yield: Անմիջապես
 - Prep Time: 30 minutes
 - Cook Time: 25-30 minutes
 
Ջեռեփուկ կաղամբով և մսով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Սոխը խորանարդաձև կտրատում ենք, իսկ գազարը անցկացնում ենք խոշոր քերիչով։

 - Սոխը բուսայուղի մեջ տապակում ենք։ Ավելացնում ենք խճողակը, որոշ ժամանակ խառնում ենք, որպեսզի գնդեր չառաջանան։ Աղ և պղպեղ ենք անում` ըստ ճաշակի։

 - Գազարը լցնում ենք մեկ այլ թավայի մեջ և բուսայուղի մեջ տապակում ենք։ Կաղամբը կտրատում ենք և ավելացնում գազարով զանգվածի վրա։

 - Ըստ ճաշակի աղ ենք անում և փակ կափարիչով մոտ 15 րոպե շոգեխաշում ենք։
Ձևամանի մեջ ենք լցնում կաղամբով զանգվածի կեսը։ Պղպեղ ենք ցանում։

 - Վրան թթվասերի 1/3 մասն ենք լցնում։

 - Այնուհետև խճողակն ենք լցնում (ամբողջությամբ) և հավասարեցնում ենք։

 - Վրան մնացած թթվասերի կեսն ենք լցնում։

 - Լցնում ենք մնացած կաղամբը։

 - Վրան թթվասեր ենք քսում և քերած պանիր լցնում։

 - Թխում ենք 25-30 րոպե` 180 աստիճան տաքացրած ջեռոցում։


 
Այսպիսով, կաղամբով և մսով ախորժալի ջեռեփուկ, որը հարմար է մատուցել և՛ ճաշին, և՛ ընթրիքին 🙂
				        
											
											
											
											
											
															
															
															
Թողնել պատասխան
Մուտք եղեք: