
- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 25-25 minutes
- Cook Time: 30 minutes
Կարամելային պաննա կոտտա
Բաղադրիչներ
- շաքարավազ - 125 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 500 մլ
- ժելատին - 8 գր
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 4:
Ժելատինը 4 ճ/գդ ջրի մեջ թրջում ենք և թողնում ենք ուռչի։

- Շաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ և թույլ կրակի վրա հալեցնում ենք մինչև կարամել ստանանք։

- Անընդհատ խառնելով տաքացրած սերուցքը լցնում ենք կարամելի մեջ։ Եթե կարամելը մասամբ պնդացել է, ապա խառնելով տաքացնում ենք, մինչև հալվի։

- Սերուցքա-կարամելային զանգվածը լցնում ենք ուռած ժելատինի մեջ և խառնիչով խառնում ենք մինչև ժելատինն ամբողջությամբ լուծվի։

- Ստացված զանգվածը լցնում ենք բաժակների մեջ և 3-4 ժամով տեղափոխում ենք սառնարանը, որպեսզի ամբողջությամբ պնդանա։ Ցանկության դեպքում կարող եք մատուցել հարած սերուցքի հետ:

Ի դեպ, եթե սիրում եք պաննա կոտտա, ապա կարող եք պաննա կոտտայի այս բաղադրատոմսերն էլ փորձել, հուսով ենք կհավանեք 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Բարև ձեզ,շատ հավանեցի ձեր կայքը…
Ինձ շոկմանժեի բաղադրատոմսը կասեիք?
Նախապես շհնորհակալություն
Ցավոք, հիմա չունենք այդ բաղադրատոմսը, սակայն հետևեք մեր կայքին, շուտով հնարավոր է տեղադրենք 🙂