
- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 10 minutes
Ծովախեցգետնի ձողիկներով աղցան
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Մանր կտրատում ենք սոխը, ապա վրան եռացրած ջուր լցնում, որպեսզի համը ավելի նուրբ դառնա: Կտրատում ենք սոխը:

- Վարունգը անցկացնում ենք խոշոր քերիչով, ապա դատարկում առանձնացած ջուրը:

- Ծովախեցգետնի ձողիկները անցկացնում ենք քերիչով:

- Ձուն նույնպես անցկացնում ենք քերիչով և խառնում մայոնեզով:

- Աղցանամանի մեջ հերթականությամբ լցնում ենք սոխը, վարունգը, ծովախեցգետնի ձողիկները և մայոնեզով խառնած ձուն: Վրան լցնում ենք քերած պանիրը և զարդարում կանաչիով:

Վարունգով և ծովախեցգետնի ձողիկներով այս աղցանը կարելի է պատրաստել նաև աշխատատեղում լանչի համար: Այս դեպքում երևի կարելի է սոխից հրաժարվել: Բոլոր մնացած բաղադրիչները, բացի մայոնեզից, խառնեք իրար նախորդ օրը, իսկ առավոտյան ավելացրեք մայոնեզը, և ձեր լանչը պատրաստ է:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: