
        
        - Yield: 3-4 ժամ անց
 - Prep Time: 30 minutes
 - Cook Time: 30 minutes
 
Թթվասերով աղանդեր «Նրբություն»
Բաղադրիչներ
- ժելե բալի համով - 1 տուփ
 - թթվասեր - 400 գր
 - ջուր - 200 մլ
 
Քայլերի հաջորդականություն
- Աղանդերը շատ արագ է պատրաստում, իսկ ժելեի տեսակը փոփոխելով կարելի է ամեն անգամ նոր համ ստանալ: Ժելեն պատրաստում ենք տուփի վրա նշված ցուցումների համաձայն, միայն թե 80 գրամանոց տուփով ժելեի համար վերցնում ենք 200 մլ ջուր:

 - Թթվասերը լցնում ենք սառած ժելեի մեջ ու բլենդերով հարում այնքան, մինչև պղպջակներ առաջանան:

Ստացվում է փքուն զանգված:

 - Զանգվածը լցնում ենք ձևամանների մեջ ու 1 ժամով տեղափոխում սառնարան:

 - Հետո աղանդերը զգուշությամբ հանում ենք ձևամաններից և զարդարում մրգերով: Վերջ, աղանդերն արդեն կարելի է մատուցել:

 
Վերջում հուշենք, որ թթվասերով աղանդերն ավելի հետաքրքիր դարձնելու համար կարելի է մեջը կտրատած միրգ ավելացնել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
				        
											
											
											
											
											
															
															
															
Maladec skazhu pravo
Спасибо, дорогая Мери. 🙂
Շնորհակալություն,անպայման կփորձեմ։